ՀՀ նախագահ. Հայաստանը կարևորում է բարեկամ Իրանի հետ համագործակցության հետագա խորացումը![]() 30 ապրիլի 2013 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսեն Էժեիին: Ողջունելով Իրանի գլխավոր դատախազին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հայ-իրանական հարաբերություններին նոր որակ կհաղորդի Իրանի գլխավոր դատախազի այցի ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև այսօր ստորագրված հուշագիրը՝ խթանելով դատաիրավական ոլորտում երկու պետությունների արդյունավետ համագործակցությունն ու գործնական հարաբերությունները: Հանրապետության նախագահը նշել է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու Հայաստանի և Իրանի իշխանությունների վճռականության մասին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Իրանի հետ համագործակցության հետագա խորացումը ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, այլ նաև դատաիրավական ոլորտում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |