Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանն արբեցած է միջազգային աջակցությունից ու թքած ունի ներքաղաքական բողոքի վրա![]() 30 ապրիլի 2013 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրես կուսակցության հանրահավաքը թեև Երևանի ավագանու ընտրություններին է նվիրված, սակայն ՀԱԿ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը նախ իր ելույթը սկսեց մի քանի կարևորագույն իրադարձություններ ամփոփելով, քանի որ ՀԱԿ նախորդ հանրահավաքից անցել է մոտ 10 ամիս: Լևոն Տեր-Պետրոսյանը նախ անդրադարձավ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններին և հայտարարեց, որ Հայաստանի ավազապետական ռեժիմին ևս մեկ անգամ հաջողվեց կեղծիքով պահպանել իշխանության լծակներն ու երկիրը թալանելու արտոնագիր ստանալ: Նա նկատեց, որ դրա հետ մեկտեղ ժողովրդի ճշմարտությունը ևս մեկ անգամ ապտակ հասցրեց իշխանություններին: «Այն էլ ոչ թե չար, այլ՝ այսպես ասած, բարի ընտրությունների պարագայում»,- նկատեց Լևոն Տեր Պետրոսյանը: ՀԱԿ նախագահի բնորոշմամբ` միջազգային հանրությունն ու դիտորդները նորից աչք փակեցին խախտումների վրա: Եվ առաջնորդվելով աշխարհաքաղաքական շահերով, կրկին սատար կանգնեցին Սերժ Սարգսյանին, ի տարբերություն 2008թ.-ի, այս ընտրություններին նրան շնորհավորեց նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը չի ընդունում անցած ընտրությունների արդյունքներն ու Սերժ Սարգսյանին լեգիտիմ նախագահ չի համարում: «Կառավարման երկրոդ ժամկետում ձեռնարկած առաջին իսկ քայլերը՝ վարաչապետի վերանշանակումն, օրինակ, ցույց է տալիս, որ նա արբեցած է միջազգային աջակցությունից ու թքած ունի ներքաղաքական բողոքի ու ընտրողի կարծիքի վրա»,- նկատեց ՀԱԿ նախագահը: Ըստ նրա` սա չի նշանակում, որ ռեժիմը չի զբաղվելու կեղծ բարեփոխումներով. «Իրականում, սակայն, կեղծ բարեփոխումների քողի տակ Սերժ Սարգսյանը փորձելու է լուծել ռեժիմի ոչ լոյալ տարրերից ազատվելու ու իշխանությունն ավելի նեղ շրջանակի մարդկանց ձեռքում կենտրոնացնելու ապահովման հարցը»: ՀԱԿ նախագահի խոսքով` Սերժ Սարգսյանի շահած երկրորդ հաղթանակը չի նշանակում, որ նա ավելի ուժեղ է, քան 2008-ին. «Ոչ, օր օրի նա ավելի է թուլանալու: Եթե դեռ կան մարդիկ որ հավատում են նրա հաղթանակին, կհասկանան՝ սա Պյուրոսյան հաղթանակ է, այն էլ տարած ոչ թե թշնամու, այլ քո իսկ ժողովրդի նկատմամբ»: ՀԱԿ առաջնորդը նշեց, որ Երևանի ընտրությունները ևս պետք է դիտարկել այս ամենի կոնտեքստում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |