ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսն ավարտում է իր առաքելությունը![]() 30 ապրիլի 2013 - 20:53 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին՝ առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը և հենց այդ նպատակն էր հետապնդում Բրազիլիայում ՀՀ դեսպանության հիմնումը: Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում նախաձեռնվելիք քայլերն էլ ավելի կնպաստեն Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, մշակութային փոխանակումների և այլ ուղղություններով հարաբերությունների զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նիկոդեմոսը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանացել է իր հնարավորությունների չափով նպաստել երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը հավելել է, որ Հայաստանից մեկնում է ամենալավ տպավորություններով: Հայաստանում դեսպան Նիկոդեմոսի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան հանձնել է ԱԳՆ հուշամեդալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |