Հ.Պողոսյան. Ինտերպոլի հետ համագործակցությունը չպետք է տարվի միայն հետախուզական աշխատանքներով![]() 30 ապրիլի 2013 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համագործացություն իրականացնող ֆունկցիոնալ պատասխանատու կապի սպաների սեմինար-հանդիպումը: Հանցավորության դեմ պայքարի գործում կարևորելով ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի և տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցությունը` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը նշեց, որ այսօր այդ համագործակցությունը դեռևս բավարար հիմքերի վրա չէ: «Համագործակցությունը չպետք է տարվի միայն հետախուզական աշխատանքներով, այն պետք է առավել ընդգրկուն, առավել արդյունավետ լինի բոլոր առումներով»,- ասաց նա: Արդյունավետ համագործակցության անհարժեշտության մասին խոսեց նաև ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը. «Ինտերպոլի բյուրոն անվերջ զարգանում է, ուրեմն անհրաժեշտ են համագործակցության նոր եզրեր, նոր մոտեցումներ»: Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանի ելույթից հետո ցուցադրվեց Ինտերպոլի մասին պատմող ֆիլմ: Սեմինար-հանդիպման ժամանակ ելույթ ունեցողները խոսեցին նաև Ինտերպոլի ուղիներով իրականացվող միջազգային հետախուզման, առևանգված տրանսպորտային միջոցների հայտնաբերման և այլ հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |