Թուրքիայում հայկական Սբ. Հովհաննես եկեղեցին վերածում են իսլամական դպրոցի

Թուրքիայում հայկական Սբ. Հովհաննես եկեղեցին վերածում են իսլամական դպրոցի

PanARMENIAN.Net - Թուրքիայի Էրուհ քաղաքի Սուրբ Հովաննես եկեղեցին առանց որևէ թույլտվության վերածում են աղջիկների համար իսլամական դպրոցի: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.net-ը ու տեղեկացնում նաև, որ խնդիրը բարձրաձայնել են Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ընկերության Սիիրթի մասնաճյուղի ներկայացուցիչները`նշելով, որ Սուրբ Հովաննեսը պատմական հայկական եկեղեցի է:

«Սա բռնություն է հայերի դավանանքի և ապրելու իրավունքի նկատմամբ: Պետք է վարչական և քրեական հետաքննություն սկսել պատասխանատուների դեմ»,- ասել են կազմակերպության անդամները: Նրանք ցույց են տվել լուսանկարներ ու տեղեկացրել նաև, որ եկեղեցու հայերեն գրություններով և խաչով քարերն օգտագործվում են այլ շինություն կառուցելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---