Թուրքական ոստիկանությունը ցրում է ցույցը Թաքսիմ հրապարակում![]() 1 մայիսի 2013 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը ցրում է ցույցը Թաքսիմ հրապարակում: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության մի խումբ կողմնակիցներ երթ են անցկացնում Ստամբուլում՝ նվիրված մայիսի 1-ին: Նախօրեին Ստամբուլի քաղաքապետը հայտնել էր, որ քաղաքապետարանը չի արտոնել մայիսի 1-ին նվիրված երթի անցկացումը, ուստի ցանկացած ակցիա կհամարվի ապօրինի: Նա հավաստիացրել է, որ հայտ ներկայացրած արհմիություններին հնարավորություն կտրվի խորհրդանշական ցույցեր անցկացնել Ստամբուլի այլ շրջաններում և հարևան փողոցներում: Թուրքիայում շատ հաճախ մայիսի 1-ի ցույցերն ու երթերը ավարտվում են ոստիկանության հետ բախումով: Տոնը պաշտոնապես սկսել են նշել այդ երկրում միայն 2009թ., սակայն մինչև 2011թ. իշխանություններն արգելում էին հանրահավաքը Թաքսիմ հրապարակում, որտեղ 1977թ. բախումների արդյունքում 37 մարդ զոհվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |