Զարուհի Փոստանջյան. ՀՀԿ-ն դոպինգ է օգտագործել, նրան պետք է մրցապայքարից դուրս մղել

Զարուհի Փոստանջյան. ՀՀԿ-ն դոպինգ է օգտագործել, նրան պետք է մրցապայքարից դուրս մղել

PanARMENIAN.Net - «Բարև Երևանի» միակ մրցակիցը Հանրապետական կուսակցությունն է` իր կատարած կեղծիքներով։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

«Այս դեպքում ՀՀԿ-ն դոպինգ է օգտագործել, ուստի նրան պետք է մրցապայքարից դուրս մղել։ Այն պետք է ընդհանրապես դուրս մղվի մեր քաղաքական, հասարակական կյանքից և դառնա փոքրամասնություն»,- ասաց պատգամավորը:

Նա կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունը պետական միջոցառում է, և եթե կուսակցությունն իսկապես պետականության կրողն է, ապա պարտավոր է մասնակցել ընտրություններին, ներկայացնել իր գաղափարը և պայքարել այդ գաղափարի համար:

Հիշեցնենք, որ երեկ «Բարև, Երևան» դաշիքնի ընտրական ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ դիմում էր ներկայացրել և պահանջում էր Ընտրական օրենսգրքի սահմանված ընթացակարգով ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր նրա դիմումը` Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում դաշինքի կողմից արձանագրված խախտումներով վարչական վարույթ հարուցելու և խախտում իրականացրած քաղաքական ուժի` ՀՀԿ-ի ընտրապայքարին մասնակցելու դիմումն անվավեր ճանաչելու մասին։

Տիգրան Մուկուչյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ դիմումատուն, եթե քաղաքական ուժ չի ներկայացնում, իրավունք չունի պահանջել մեկ այլ թեկնածուին ընտրապայքարից դուրս հանել։ Դանիել Իոաննիսյանը հրաժարվել է դիմումի այդ պահանջից, քանի որ հայցադիմումը ներկայացրել էր որպես ՀՀ քաղաքացի։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---