Հայաստանում Հնդկաստանի դեսպանը հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՆ փոխնախարարին 6 դեկտեմբերի 2005 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Րինա Պանդեյին, որն արտաքին գործերի նախարարություն է այցելել հավատարմագրերի պատճենները հանձնելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ա.Բայբուրդյանը, շնորհավորելով Հնդկաստանի դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ Ռ.Պանդեյի Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններում նոր առաջընթաց կարձանագրվի փոխշահավետ համագործակցության տարբեր բնագավառներում: Երկուստեք նշվել է, որ երկու երկրների միջեւ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների շրջանակում: Կողմերն անդրադարձել են նաեւ գալիք տարվա համատեղ գործունեությանը` ուղղված համագործակցության ծրագրերի ընդլայնմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |