Վրաստանն ու Ադրբեջանը Su-25 ինքնաթիռնե՞ր են համատեղ արտադրելու

Վրաստանն ու Ադրբեջանը Su-25 ինքնաթիռնե՞ր են համատեղ արտադրելու

PanARMENIAN.Net - Վրաստանը հրավիրել է Ադրբեջանին մասնակցել մարտական ինքնաթիռների համատեղ արտադրությանը: Ինչպես հայտնել են ռազմական աղբյուրները, Վրաստանը մտադիր է արտադրել արդիականացված Su-25 ինքնաթիռները Թբիլսիի ավիացիոն գորածարնում (ТАМ – Tbilisi Aerospace Manufacturing Company):

Պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին համատեղ արտադրության ֆինանսավորման ու կազմակերպման հարցով: Թեև Ադրբեջանի զինվորական շրջանակները դրական են արձագանքել, վերջնական որոշումն ընդունելու է կառավարությունը: Եթե նախագիծը կյանքի կոչվի, ինքնաթիռների որոշ մասեր կարտադրվեն Ադրբեջանի ռազմական գործարաններում: Ըստ պաշտոնական տվյալների, 2002-2003թթ. Ադրբեջանը Վրաստանից 13 Su-25 տիպի ինքնաթիռ է գնել: Այդ ինքնաթիռները արտադրվել են Թբիլսիի գործարանում, իսրայելյան «Elbit Systems» ընկերության ծրագրի շրջանականերում: Արդիականացումից հետո ինքնաթիռը ստացավ «Կարիճ» անվանումը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---