Գագիկ Ծառուկյան.Եվրոպական ինտեգրումը ԲՀԿ-ի համար կարևոր գերակայություն է 1 մայիսի 2013 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության ղեկավար Մարտին Քալանանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին և Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության գլխավոր քարտուղար Ֆրանկ Բարեթը: Ողջունելով հյուրերին՝ ԲՀԿ ղեկավարը նշել է, որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ-ի համար կարևոր գերակայություն է և կուսակցությունը նպատակ ունի էլ ավելի խորացնել իր եվրոպական օրակարգը: Գագիկ Ծառուկյանը կարևորել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության հետ դեռևս անցած տարի Բրյուսելում սկիզբ առած համագործակցությունը, նշելով, որ դավանած արժեքների ընդհանրությունն ու ավելի լավ Եվրոպա ունենալու ձգտումը լուրջ հիմք են՝ սկսված փոխգործակցությունը որակական նոր մակարդակ տեղափոխելու համար: Իր հերթին Մարտին Քալանանը նշել է, որ անչափ կարևորում է հայաստանյան ազդեցիկ քաղաքական ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը և իրենք մեծապես շահագրգիռ են սկսված գործընկերային հարաբերությունները ԲՀԿ-ի հետ առավել խորացնելու հարցում: Անդրադառնալով Ասոցացման պայմանագրի բանակցություններին, ինչպես նաև Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրին՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Եվրոպական Միության հետ քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումը կնպաստի երկրում ժողովրդավարական արժեքների հաստատմանը, ինչպես նաև առավել բաց ու մրցունակ տնտեսական հարաբերությունների կառուցմանը: Կողմերը քննարկել են նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Ձեռք է բերվել պայմանավորվածություն Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների ու ԲՀԿ-ի միջև խորացնել սկսված համագործակցությունը՝ այն տեղափոխելով որակական նոր հարթություն, հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |