ՄԱԿ-ը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին![]() 1 մայիսի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել է իրավիճակն Ադրբեջանում: Պաշտոնական Բաքվի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը զեկույց է ներկայացրել մարդու իրավունքների ապահովման վերաբերյալ: Հետխորհրդային տարածքի երկրների ներկայացուցիչները հիմնականում դրական էին արտահայտվում Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին: Իսկ Եվրոպայի ու ԱՄՆ ներկայացուցիչների մեծ մասը հանդես եկան խիստ քննադատությամբ: Նրանք հորդորեցին հարգել ԵԽԽՎ բանաձևի պահանջները և թույլ տալ հանրահավաքները, վերջ տալ մամուլի ճնշումներին, հարգել խոսքի ազատությունը, երկխոսություն սկսել քաղաքացիական հանրության հետ և այլն: ԱՄՆ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել լրագրողների ձերբակալությունների առնչությամբ, կոչ անելով ազատ արձակել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, չխոչընդոտել ՈԿԿ գործունեությանը: 83 պետություններ իրենց խորհուրդները ներկայացրեցին Ադրբեջանի կառավարությանը, որը պետք է 6 ամսվա ընթացքում ընդունի դրանք կամ մերժի: Տեղական և միջազգային իրավապաշտպանները ներկայացրեցին այլընտրանքային զեկույց, հայտնում է contact.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |