Կրոնական ազատության մակարդակով Ադրբեջանը երկրորդ մակարդակում է Աֆղանստանի հետ միասին![]() 1 մայիսի 2013 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF, հերթական զեկույցն է ներկայացրել ապրիլի 30-ին աշխարհում կրոնական ազատությունների խախտումների մասին: Կրոնական ազատության մակարդակով Ադրբեջանը երկրորդ մակարդակում է Աֆղանստանի հետ միասին, որտեղ ներառված են խախտումներով երկրները: USCIRF զեկույցում Բաքուն քննադատության է ենթարկվել մի շարք հարցերով, ներառյալ 2009թ. ընդունված կրոնի մասին օրենքի հարցով: Կրոնական պայմանները Ադրբեջանում վերջին տարիներին վատթարացել են: «Մի շարք կրոնական կազմակերպություններ փակվել են, իսկ մարդիկ ձերբակալվել և տուգանվել են ոչ բռնի կրոնական գործունեության համար»,-ասվում է փաստաթղթում:Բոլոր մահմեդական կրոնական ղեկավարները նշանակվում են պետության կողմից, պետք է լինեն Ադրբեջանի քաղաքացիներ: Արգելված է աղոթել մզկիթից դուրս, ոստիկանները հետևում են այդ կանոնի կատարմանը: Աշակերտուհիներն ու ուսանողուհիներին արգելվում է հիջաբ կրել, հայտնում է «Թուրան» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |