Սերգեյ Կասպարովը Մայորկայի օփենում 3 տուրից հետո վաստակել է 2,5 միավոր

Սերգեյ Կասպարովը Մայորկայի օփենում 3 տուրից հետո վաստակել է 2,5 միավոր

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և առաջատարներից հետ է մնում կես միավորով:

Իսկ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) ունի 2 միավոր, հաղորդում է armchess.am-ը:

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն էլ Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարում հինգ տուրից հետո ունի 3,5: ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանը վաստակել է 3 միավոր:

Աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա) և Դեյսի Կորին (Պերու):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---