Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը կարող է ցուցադրվել Ստամբուլի կինոփառատոնում

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը կարող է ցուցադրվել Ստամբուլի կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը կարող է ցուցադրվել Ստամբուլի կինոփառատոնում: Ինչպես գրում է Armenian Mirror-Spectator-ը, ֆիլմի հեղինակները՝ Նուբար Ալեքսանյանն ու նրա դուտսրը՝ Էբբին ֆիլմ են նկարահանել «Ճամփորդություն դեպի Հայաստան». Երեք սերունդ Ցեղասպանությունից հետո» վերնագրով: Ըստ Ալեքսանյանի, դա պատմություն է այն մասին, թե ինչպես է երիտասարդ կնոջ հետաքրքրասիրությունը ստիպում նրա հորը միանալ իրեն՝ ճանաչելու համար ընտանիքի անցյալի մութ էջերը: Արդյունքում նրանք հասկանում են, թե ինչպես է Հայոց ցեղասպանության ժխտումն ազդում նրանց վրա այսօր:

«Դա փաստագրական ֆիլմ է դաժանության ապշեցուցիչ ակտի մասին, որը փոխեց «հայ» հասկացության էությունը»,-ասել է նա: Ֆիլմը տևում է 1,5 ժամ, պրեմիերան տեղի կունենա 2014թ. դեկտեմբերին: Ալեքսանյանը մեծ ծրագրեր ունի, կապված ֆիլմի հետ և հուսով է, որ այն կցուցադրվի կինոթատրոններում, կինոփառատոներում, հեռուստատեսությամբ: Հետաքրքրված է ֆիլմով նաև Ստամբուլի կինոփառատոնը:

Նուբար Ալեքսանյանը լուսանկարիչ է ու ռեժիսոր: Նա եղել է շուրջ 40 երկրներում, լուսանկարներ անելով Life, Newsweek, Time, National Geographic, Fortune and Geo հանդեսների համար: Նա 5 գրքերի ու ալբոմների հեղինակ է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---