Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված թատերական ներկայացում՝ Աթենքում

Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված թատերական ներկայացում՝ Աթենքում

PanARMENIAN.Net - «Նոր ծիածան» հայ-հունական երիտասարդական թատերախումբը, ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին, Աթենքում, հունարենով բեմականացրեց Հրանդ Մարգարյանի՝ «Հայելիներ» ստեղծագործությունը:

Արդիական ոճով ու երաժշտությամբ համատեղված բեմականացումը, հույն և հունախոս հայ հասարակությանը ներկայացրեց 1915 թվականի ողբերգական դեպքերը:

«Հայելիներ»-ը, Ալեկսիս Սարիկյանի բեմադրությամբ, «Նոր ծիածան» թատերախմբի 5-րդ ներկայացումն է՝ վրջին երկու տարիների և 3-րդը` անցած մեկ տարվա ընթացքում, որը կայացավ «Հայաստան» հասարակական- մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:

Նշենք, որ «Նոր ծիածան»-ին հաջողվել է ի մի բերել համայնքի տարբեր ակումբների և կուսակցությունների երիտասարդ անդամներին: Խումբը բացառապես աշխատում է զուտ սեփական միջոցներով և ինքնուրույն: Խմբին օժանդակում են նաև հույն արվեստի առաջադեմ երիտասարդ գործիչներ:

«Նոր ծիածան»ից բացի Աթենքում աշխատում է նաև հայ-հունական «Ծիածան» թատերախումբը, դերասան Հայկ Գասարճյանի գլխավորությամբ, որի վերջին ներկայացումը աշխարահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունն էր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---