Երեք հայ ծանրորդներ կմասնակցեն Լիմայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը

Երեք հայ ծանրորդներ կմասնակցեն Լիմայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը

PanARMENIAN.Net - Մայիսի 3-11-ը Լիմայում տեղի կունենա աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն երեք հայ ծանրորդներ:

Մինչև 77կգ քաշային կարգում հանդես կգա պատանիների աշխարհի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, ծանր քաշային կարգում՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն և պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը, իսկ աղջիկների պայքարում հայտագրված է Իզաբելա Յայլյանը, որը հանդես է գալիս մինչև 58 կգ քաշային կարգում:

Յալյանը հարթակ դուրս կգա մայիսի 6-ին, իսկ Կարապետյանն ու Մինասյանը՝ մայիսի 7-ին ու 10-ին:

Անցած ամիս երկու ծանրորդները մասնակցել են Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, և Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---