ՀԱԵ Թեհրանի թեմը դատապարտում է քրիստոնյա եկեղեցականների առևանգումը Հալեպում![]() 2 մայիսի 2013 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ՀԱԵ Թեհրանի թեմը դատապարտում է քրիստոնյա եկեղեցականների առևանգումը Հալեպում: «Մենք դատապարտում ենք հոգևորականների դեմ ուղղված բոլոր նման գործողությունները, լինեն նրանք քրիստոնյաներ թե մահմեդականներ: Կոչ ենք անում հակամարտող կողմերին վայր դնել զենքը և լուծել առկա խնդիրները բանակցությունների միջոցով: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել առևանգված հոգևորականներին»,- ասվում է ՀԱԵ Թեհրանի թեմի հայտարարության մեջ, հաղորդում է Fars գործակալությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |