«Գարդիան»-ը 1988 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժի մասին. Շատերը դեռեւս դուրս չեն եկել սթրեսային վիճակից 7 դեկտեմբերի 2005 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական «Գարդիան»-ը հեղինակավոր օրաթերթի թղթակից Ջոնաթան Սթիլը հոկտեմբերին ծավալուն հոդված է հրապարակել 1988 թ. Սպիտակի երկրաշարժի եւ աղետի գոտու այսօրվա վիճակի մասին: Նշելով, որ 17 տարի առաջ Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որն իր ուժգնությամբ կարող է համեմատվել այս տարվա հոկտեմբերին Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի հետ, Ջ.Սթիլը, որը երկրաշարժին հաջորդած օրերին եղել է աղետի գոտում, ներկայացնում է այդ օրերի իրադարձությունների մանրամասները, ապա` հայկական ավերված քաղաքների վերականգնման պատմությունը: Նա ընդգծում է, որ տարերային աղետի հետեւանքով ավերված բնակավայրերի վերականգնման Հայաստանի փորձը կարող է օգտակար լինել Պակիստանի համար: Ջ.Սթիլը նշում է, որ Գյումրիի վերականգնման գործը, որ կանգ էր առել Խորհրդային Միության փլուզումից հետո, իրապես վերսկսվեց միայն 1998 թ., երբ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանը միջոցներ հատկացրեց վերակառուցման մեծ աշխատանքներ իրականացնելու համար: Նա անդրադառնում է նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Ուրբան ինստիտուտի աջակցությանը աղետի գոտու վերականգնմանը: Չնայած այդ ամենին, ինչպես ընդգծում է հոդվածագիրը, ողբերգության ժառանգությունը դեռ մնում է, մասնավորապես Գյումրիում 3,5 հազար ընտանիք դեռեւս ապրում է ժամանակավոր կացարաններում: Նա նշում է նաեւ, որ բավականին մեծ թվով մարդիկ դեռեւս դուրս չեն եկել սթրեսային վիճակից եւ մինչ օրս ունեն հոգեբանական օգնության կարիք: Իսկ ամենամեծ խնդիրը ներկայիս Գյումրիում աշխատատեղերի պակասն է, քանի որ, ըստ հոդվածագրի, խորհրդային ժամանակաշրջանի 46 գործարաններից այսօր միայն երկուսն են աշխատում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |