Է. Նալբանդյանը ԼՂՀ ԱԺ նախագահի հետ քննարկել է խորհրդարանական դիվանագիտության աշխուժացումը 2 մայիսի 2013 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել կարճատև աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի հետ։ Մասնավորապես, կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման, այդ առումով վերջերս արձանագրված ուշագրավ շփումների հետևողական զարգացման անհրաժեշտությունը։ Երկուստեք գոհունակություն հայտնելով արտերկրում ՀՀ դիվանագիտական առաքելությունների և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջև համագործակցության դրվածքի կապակցությամբ, զրուցակիցները նշեցին նրա արդյունավետության հետագա բարձրացման ուղիներն ու միջոցները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային իրավական ակտերին, ուրվագծվել ԼՂՀ-ում դրանց կիրառման հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը, այլ պաշտոնատար անձինք։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |