Արմեն Ռուստամյան. Դառնամ քաղաքապետ, կհրաժարվեմ մանդատից 2 մայիսի 2013 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընտրապայքարը բավական թեժ է համարում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ թեկնածուն նկատեց, որ բոլոր քաղաքական ազդեցիկ ուժերը մասնակցում էին այս պայքարին և բոլորն էլ գիտակցում են, որ քաղաքապետարանով կարող են կոտրել քաղաքական մենաշնորհը: «Մենք վստահ ենք, որ այս ընտրություններին հաղթելու ենք: Այն, ինչ չհաջողվեց իրականացնել նախագահական ընտրություններին, կիրականացնենք քաղաքապետի ընտրություններին»,- ասաց նա և ավելացրեց,- «Դառնամ քաղաքապետ` կհրաժարվեմ իմ մանդատից, մեր նպատակն է երկրում հասնել ամբողջական իշխանափոխության»: Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այդպիսով կհաջողվի կոտրել քաղաքական մենաշնորհը և համագործակցելով աշխատել: «Ընդդիմադիր քաղաքապետը Հայաստանում ամեն ինչ կկարողանա փոխել: Եթե Երևանում կկարողանանք իշխանությունը վերադարձնել ժողովրդին, Հայաստանում էլ կկարողանանք վերադարձնել հայաստանցուն»,- նկատեց նա: ՀՅԴ թեկնածուն ընդգծեց, որ այս ընթացքում իշխանությունը առաջ է տարել այն թեզը, թե այս ընտրությունները կենցաղայի բնույթ են կրում. «Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի այս ընտրությունների քաղաքականությունը նսեմացվի, քանի որ դա իշխանություններին ձեռք չի տալիս»: Արմեն Ռուստամյանի խոսքով` իշխանություններն այս ընտրությունների ընթացքում էլ կիրառում են խաղից դուրս կանոններ. «Բանը բանից անցել է: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Դանակն արդեն ոսկորին է հասել»: Նա նաև նշեց, որ այսօր քաղաքական ուժերի մեծամասնությունն այս պայքարին է միացել` Հայաստանում ամբողջական ընդդիմություն հաստատելու համար: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |