Միրչա Լուչեսկու. «Յուվենթուսը» 30 մլն դոլլար չի վճարի Մխիթարյանի համար, թեև հետաքրքրված է նրանով![]() 2 մայիսի 2013 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն իտալական tuttojuve.com-ին տված հարցազրույցում ասել է, որ տեղյակ է, որ «Յուվենթուսը» հետաքրքրված է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: «Սակայն, չեմ կարծում, որ նրանց կհաջողվի ձեռք բերել Մխիթարյանին: Նրա տրանսֆերը պետք է կազմի 30 մլն դոլլար, չեմ կարծում, թե «ծեր սենյորան» այդքան կվճարի: Մխիթարյանը բացառիկ խաղացող է, մենք նրան չենք վաճառի»,-ասել է ռումինացի մասնագետը: Ըստ Լուչեսկուի, հայ ֆուտբոլիստը գործում է որպես հարձակվող, շատ կարևոր է թիմի համար և միշտ օգնում է թիմակիցներին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |