Լևոն Արոնյան. Լավագույն պարտիան Ալյոխինի մրցաշարում ես խաղացի ապրիլի 24-ին՝ հայերի համար ամենատխուր օրը![]() 2 մայիսի 2013 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը, դառնալով Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող, Twitter-ի իր էջում գրել է, որ շնորհակալ է բոլորին շնորհավորանքների համար: «Լավագույն պարտիան Ալյոխինի հուշամրցաշարում ես խաղացի ապրիլի 24-ին՝ հայերի համար ամենատխուր օրը: Այդ օրը ես անհավանական զգացողություններ ունեի»,-գրել է Արոնյանը: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Արոնյանը 4-րդ տուրում հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին: Հնարավոր 9-ից նա վաստակել է 5,5 միավոր և լրացուցիչ արդյունքներով առաջ անցել Բորիս Գելֆանդից՝ դառնալով Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |