Էստոնիայի ազգաբնակչության նախարարը հերքել է ադրբեջանցի քաղաքական գործչի խոսքերը 7 դեկտեմբերի 2005 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի ազգաբնակչության նախարար Պաուլ-Էէրիկ Ռումմոն հայտարարություն չի արել «Ադրբեջանի գրավյալ տարածքներից փախստականների եւ այդ երկրի տարածքային ամբողջականության մասին»: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության (ԺԲԿ) նախագահ Ասիմ Մոլազադեն հայտարարել էր «Ռեգնում» գործակալության թղթակցին, որ հանդիպել է Տալլինում Պաուլ-Էէրիկ Ռումմոյի հետ, որը մասնակցում էր «Ընդլայնված Եվրոպայի խնդիրները. Բելառուսի ապագան» կոնֆերանսին: Հանդիպմանը քննարկվել է իրավիճակն Ադրբեջանում, Ադրբեջանի եւ Էստոնիայի միջեւ հարաբերությունները, ղարաբաղյան խնդիրը: Մոլազադեն պնդում է, որ էստոնացի նախարարը իր հետ հանդիպմանը արտահայտվել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներից փախստականների եւ այդ երկրի տարածքային ամբողջականության մասին»: Էստոնիայի Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցությունից նախարար Պաուլ-Էէրիկ Ռումմոն «նշել է ադրբեջանցի փախստականների անտանելի կենցաղային պայմանները եւ կարեւորել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»: «Նա կոչ է արել միջազգային կառույցներին անել ամեն անհրաժեշտը գրավյալ ադրբեջանական տարածքները ազատագրելու եւ փախստականներին իրենց տները վերադարձնելու համար»,-հայտարարել է Մոլազադեն: Ինչպես PanARMENINAN.Net-ին են հաղորդել Էստոնիայի ռադիո-4-ի հայկական «Ծիծեռնակ» հաղորդումից, Էստոնիայի ազգաբնակչության գործերով նախարարի խորհրդական Օլգա Բուրմակինան հայտարարել է, որ նախարար Պաուլ-Էէրիկ Ռումմոն չի մասնակցել եւ ելույթ չի ունեցել «Ընդլայնված Եվրոպայի խնդիրները. Բելառուսի ապագան» կոնֆերանսում, եւ չի արել նման հայտարարություններ: Նախարար Ռումմոն ափսոսանք է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության առնչությամբ: Էստոնիան միշտ կողմնակից է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը` ելնելով միջազգային իրավունքի սկզբունքներից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |