Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ԱԱ 2.4 փնջային մրցաշարի 7 տուրերում վաստակել է 5,5 միավոր![]() 2 մայիսի 2013 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Ռաֆայել Լեյտաոյից և Ալեքսանդր Ֆիերից (Բրազիլիա): ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանն ունի 4,5 միավոր: Իսկ գրոսմայստերներ Սերգեյ Կասպարովը (Բելառուս) և Կարեն Մովսիսյանը (Հայաստան) Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են հետ մնում չորս առաջատարներից, հաղորդում է armchess.am-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |