Է․Շարմազանով․ Կառավարության կազմը ՀՀԿ ԳՄ նիստին չի քննարկվել![]() 2 մայիսի 2013 - 23:43 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա ՀՀԿ-ի Գերագույն մարմնի նիստին քննարկվել են ներկուսակցական հարցեր ու նախընտրական ընտրարշավը։ Այս մասին նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ «թիմը դրական է գնահատել Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավը»։ «Կուսակցությունը կարևորել է քարոզարշավի ժողովրդավարական ընթացքն ու մենք ամեն ինչ կանենք, որ ընտրություններն անցնեն բաց ու թափանցիկ»,-ասաց Շարմազանովը: Հարցին քննարկվե՞լ է արդյոք նիստի ժամանակ կառավարության կազմը, Շարմազանովը պատասխանեց, որ կառավարության կազմի վերաբերյալ քննարկումներ չեն եղել․ կառավարության կազմը կներկայացվի օրենքով սահմանված ժամկետում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |