Ս.Միրոնովը եւ Ա.Բաղդասարյանը քննարկեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր 8 դեկտեմբերի 2005 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ա.Բաղդասարյանի եւ Ս.Միրոնովի առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվեց խորհրդարանների ներդրումը միջպետական հարաբերությունների զարգացման մեջ եւ առաջին անգամ Հայաստանի Ազգային ժողովում ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի օրերի անցկացումը, որը կարող է օրինակելի նախադեպ դառնալ: Ս.Միրոնովը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին` խորհրդարանական պատվիրակության հետ հրավիրեց Դաշնային ժողովում Հայաստանի խորհրդարանի օրերի անցկացմանը: Հանդիպման ընթացքում կարեւորվեց միջռեգիոնալ համագործակցությունը` նշվեց, որ Սամարայի առաջին խորհրդաժողովից հետո միջռեգիոնալ համագործակցության երկրորդ խորհրդաժողովի անցկացումը Երեւանում կնպաստի ՌԴ սուբյեկտների եւ ՀՀ մարզերի միջ- ուղղակի կապերի խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկով` ՌԴ Դաշնության ժողովում Հայաստանի Ազգային ժողովի օրերի անցկացման ընթացքում կգումարվի նաեւ ՌԴ օրենսդիրների խորհրդի կամ նախագահության նիստ, որի ընթացքում Ռուսաստանի Դաշնության հայաշատ բնակավայրերի նահանգապետերի հետ կքննարկվեն համագործակցության խնդիրներ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |