Դեկտեմբերի 12-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Բելառուսի պաշտպանության նախարարը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Լ.Մալցեւը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այցի շրջանակներում բելառուսական պատվիրակությունը կայցելի Մատենադարան, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ինչպես նաեւ` Մայր Աթոռ Սբ Էջմիածին, ուր Բելառուսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---