2013թ. առաջին եռամսյակում բնակարանները Երևանում թանկացել են 1,5 տոկոսով 3 մայիսի 2013 - 12:56 AMT PanARMENIAN.Net - 2013թ. առաջին եռամսյակում Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 40 792 գործարք, ինչն ավելի է 2012թ. նույն ժամանակաշրջանից 7,5 տոկոսով և պակաս է 20,5 տոկոսով 2012թ. չորրորդ եռամսյակից: 2013թ. հունվար-մարտին Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 60,1 % -ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2013թ. առաջին եռամսյակում 2012թ. չորրորդ եռամսյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն նվազել է 17 %-ով, իսկ 2012թ. առաջին եռամսյակիհամեմատ՝ 7,1տոկոսով: Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2013-ի առաջին եռամսյակում Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական արժեքը կազմել է 268 հազար դրամ, 2012թ. չորրորդ եռամսյակի 264 հազարի համեմատ: Հաշվետու շրջանում Երևանում 1 քմ միջին շուկայական գինը ավելացել է 1,5 տոկոսով: Մայրաքաղաքի կենտրոնում 2013թ. առաջին եռամսյակում 1 քմ արժեքը կազմել է 424 հազար դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 352 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթուն՝ 280 հազար դրամ, Նորք-Մարաշ՝ 245 հազար դրամ, Ավան՝ 255 հազար դրամ, Էրեբունի՝ 245 հազար դրամ, Շենգավիթ՝ 251 հազար դրամ, Դավիթաշեն՝ 267 հազար դրամ, Աջափնյակ՝ 243 հազար դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիա (236 հազար դրամ) և Նուբարաշեն (146 հազար դրամ) վարչական շրջաններում: 2012թ. առաջին եռամսյակում մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 1 052 բնակարաններ, որոնց քանակը 2012թ. չորրորդ եռամսյակի համեմատ պակաս է 16,3 %-ով և 7,6 տոկոսով ավելի է 2012թ. առաջին եռամսյակում: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2013թ. առաջին եռամսյակում հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2012թ. չորրորդ եռամսյակի համեմատ, աճել է 1,3 %-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |