Կանադայում քննարկել են մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը 3 մայիսի 2013 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի նորաստեղծ կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավար, դեսպան Էնդրյու Բեննետտին: Զրույցի ընթացքում Էնդրյու Բեննետտը նշեց, որ գրասենյակի ստեղծման նպատակն է ապահովել լայն դաշտ աշխարհում խղճի ազատության ոտնահարման դեպքերին լավագույնս արձագանքելու համար: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպանները զրուցեցին Հայաստանում կրոնական ազատությունների պաշտպանության հարցերի շուրջ և դրականորեն արձանագրեցին Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու հետ մեկտեղ մուսուլմանական մզկիթի, հրեական սինագոգի, ուղղափառ եկեղեցու և այլ կրոնական կառույցների առկայության փաստը: Քննարկվեցին նաև Կանադայում մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը, ինչպես նաև` Կանադայի հոգևոր-մշակութային կյանքում հայկական համայնքի լավագույնս ներգրավվածությանն առնչվող հարցեր: Դեսպան Եգանյանը գրասենյակի ղեկավարին ներկայացրեց արտերկրում հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հետ կապված խնդիրները, մասնավորապես, գրասենյակի ղեկավարի ուշադրությունը հրավիրելով Ջուղայի հայկական գերեզմանների ու խաչքարերի ոչնչացման վրա: Դեսպան Եգանյանն ընդգծեց հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման անթույլատրելիությունը և նմանատիպ բարբարոսությունները պատժելու և կանխելու հրատապությունը: Հանդիպման ավարտին դեսպաններն ընդծեցին իրենց պատրաստակամությունը համագործակցել կրոնական ազատությունների և մշակութային արժեքների պաշտպանության ոլորտներում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |