Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա փուլը բնութագրվում է տնտեսական համագործակցության խորացմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Դրական գնահատելով հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, Ռ.Քոչարյանը գոհունակությամբ նշել է, որ Ռուսաստանի տարին Հայաստանում անցավ բավականին ակտիվ եւ հագեցած: Տարվա շրջանակում կայացած մեծածավալ միջոցառումները, տարբեր մակարդակի այցելություններն աշխույժ շփումների մեծ հնարավորություն ստեղծեցին: Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ կուտակած փորձը թույլ կտա հումանիտար, մշակութային ոլորտներում ձեւավորել գործակցության նոր մեխանիզմներ: Սերգեյ Միրոնովը նշել է, որ «միջխորհրդարանական համագործակցությունն եւս ետ չի մնում»: Նա տեղեկացրել է, որ այսօր Ազգային Ժողովում բացվել են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի օրերը, իսկ հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանի Ազգային Ժողովի օրերի անցկացումը ՌԴ Դաշնային Ժողովում:



Նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը բնութագրվում է փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմամբ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նկատելի է ներդրումային ակտիվություն: Ռուսական բիզնեսն արդեն իսկ գործունեություն է ծավալում մի շարք ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջռեգիոնալ համագործակցությանը եւ կարծիք հայտնել, որ միջռեգիոնալ համագործակցության երկրորդ խորհրդաժողովի անցկացումը Երեւանում կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի վարչական առանձին սուբյեկտների միջեւ ուղղակի կապերի խորացմանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---