Արսեն Մանուկյանը ջիու-ջիցուի 4-րդ աշխարհի առաջնությունում դարձել է հաղթող 3 մայիսի 2013 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում տեղի ունեցած կոմբատ ջիու-ջիցուի 4-րդ աշխարհի առաջնությունում Արսեն Մանուկյանին հաջողվել է դառնալ չեմպիոն: Մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը 18 տ. բարձր տարիքային խմբում հավասարը չի ունեցել` հաղթելով 3 մենամարտերում: Նրա մրցակիցները ներկայացրել են Տաջիկստանը, Ղազախստանն ու Ռուսաստանը: Աշխարհի առաջնությանը, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ, մասնակցել են 24 երկրների մարզիկներ: Հայաստանը ներկայացրել է նաև Իշխան Հովհաննիսյանը, սակայն նա զիջել է հենց մեկնարկային մարտում: Առաջնությանը մասնակցելու համար մարզիկները պետք է համապատասխան վարկանիշներ ունենային, Մանուկյանը Հայաստանի չեմպիոն է և Իրանում մասնակցել է սեմինարների, ինչն էլ թույլ է տվել նրան հանդես գալ Ռուսաստանում: «Ես ջիու-ջիցույով զբաղվում եմ արդեն 5 տարի, ինձ մարզում է Ռուբեն Ծատուրյանը: Երբ նրա սանը` Ռուբեն Կոլյանը, որն աշխարհի կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի հաղթող ու աշխարհի գավաթակիր, եկավ Հայաստան, խորհուրդ տվեց, որ ես էլ տքնաջան մարզվեմ ու մասնակցեմ կարևոր միջազգային մրցաշարերի: Եվ դա ինձ մոտ ստացվեց»,- նշեց Մանուկյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |