Հայաստանում փոքր բիզնեսի «թթվածինը փակել են»

Հայաստանում փոքր բիզնեսի «թթվածինը փակել են»

PanARMENIAN.Net - «Փոքր բիզնեսին Հայաստանում թթվածին է հարկավոր զարգանալու համար»,-հայտարարել է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը այսօր կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ՓՄՁ-ների համար շրջանառության նոր հարկի ներմուծումը 2012թ. դեկտեմբերին:

Տնտեսագետն առաջարկում է տարբերակված մոտեցում ցուցաբերել ՓՄՁ-ների հարկադրմանը, որպեսզի, օրինակ, Երևանի կենտրոնում գործող փոքր առևտրի կետը նույն պայմանները չունենա աշխատանքի համար, ինչ նմանատիպ կետը ծայրամասում:

Հայաստանի վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գևորգյանը հավելեց, որ ՓՄՁ խնդիրները կրկին սրվեցին շրջանառության հարկի ներմուծման հետ կապված: Ըստ նրա, նոր օրենքով ՓՄՁ-ները վճարում են շրջանառության 3,5 տոկոսը, սակայն այդ ցուցանիշը 1,8 անգամ ավելի է նրանց ցուցանիշից, ով աշխատում է ԱԱՀ-ով:

Հայաստանի վաճառականների միության նախագահը կոչ է անում իշխանություններին ազատել ՓՄՁ-ներին հարկերից՝ կասեցնելու համար միգրացիան և թույլ տալով փոքր բիզնեսին աշխատել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---