Ադրբեջանի նախագահը «մամուլի գիշատիչ» է 3 մայիսի 2013 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Մամուլի ազատության համաշխարհային օրը «Թղթակիիցներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «մամուլի գիշատիչների» ավանդական ցուցակը, որտեղ 39 անուն կա՝ պետությունների ղեկավարների, քաղաքական, կրոնական գործիչների, զինվորականների: Այդ անձինք մեղսակից են լրագրողների սպանությունների, առևանգումների, հետապնդումների, խոշտանգումների համար: Բոլոր գիշատիչների համար ընդհանուր հատկություն է նրանց ինքնվստահությունը, այն մտայնությունը, թե իրենք օրենքից վեր են: «Մամուլի գիշատիչները գնալով ակտիվանում են: 2012թ. մամուլի դեմ բռնության մակադակն աշխարհում հասավ աննախադեպ մակարդակի»,-նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելորը: 2013թ. 39 «գիշատիչների» թվում, ինչպես և 2012թ., կա Ադրբեջանի երկու ներկայացուցիչ՝ նախագահ Ալիևն ու նրա հավատարիմ թիմակիցը Նախիջևանից Վասիֆ Տալիբովը: Միայն Իրանն ու Ադրբեջանն են «պատիվ ունեցել» երկու ներկայացուցիչ ունենալու ցուցակում, հայտնում է «Թուրան» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |