Դավիթ Խիթարյան. Շուշիի ազատագրմանը նվիրված մրցաշարն առանց Արցախի թերի կլիներ

Դավիթ Խիթարյան. Շուշիի ազատագրմանը նվիրված մրցաշարն առանց Արցախի թերի կլիներ

PanARMENIAN.Net - Այսօր «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված ձյուդոյի հանրապետական մրցաշար՝ պատանիների և դեռահասների տարիքային խմբերում:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը նշեց, որ մրցաշարին մասնակցում են մոտավորապես 320 ձյուդոիստներ Հայաստանի բոլոր մարզերից, Վրաստանից և Արցախից:

«Վրաստանը եկել է երեք թիմերով, որոնք ներկայացնում են Թբիլիսին, Գորին և Սագարեջոն: Վրաստանը լավ պատրաստված ձյուդոիստներ ունի և շփումը միայն դրական արդյունք կտա: Ունենք ձյուդոիստներ նաև Արցախից, որովհետև առանց Արցախի` Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումը կլիներ թերի»,- ասաց Խիթարյանը:

Նա նաև նշեց, որ պատանիների համար շատ կարևոր է այս մրցաշարը նրանով, որ արդեն հաջորդ տարի նրանք մասնակցելու են Հայաստանի առաջնության, իսկ սա կտա մեծ փորձ. «Բոլոր մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով, գավաթներով և պատվոգրերով: Շուշիի ազատագրմանը նվիրված թիմային գավաթներ էլ կնվաճեն այն թիմերը, որոնք շատ թվով միավորներ կհավաքեն»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---