Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

PanARMENIAN.Net - Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատուկ ուշադրության են արժանացել Երևանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարևորվել է դրանց անցկացումը օրինականության և ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակներում, ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հաղորդագրությունում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---