ՀԱԷԿ-ի տարածքում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավոր չէ![]() 3 մայիսի 2013 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավոր չէ: Կարծիքը Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանինն է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա բացատրել է, որ ատոմակայան կառուցելու տեղն ի սկզբանե շատ ճիշտ է ընտրված, որովհետև այդ տեղանքի ընդերքում բազալտի հաստ շերտ կա, որը տարածվում է մինչևԱրաքս գետը:«Այդ շերտը երկրաշարժերի ժամանակ կարողանում է տատանումների մի մասը վերցնել իր վրա, իսկ սա նշանակում է, որ 9 բալի ուժգնությամբ երկրաշարժ այդ տարածքում հնարավոր չէ», - ասաց նա: Վահրամ Պետրոսյանը նշեց նաև, որ Սպիտակի երկրաշարժից պատճառով ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցնելուց հետո, 1995թ. այն վերագործարկվեց և դրանից առաջ հաշվի է առնվել, թե ինչպիսի սեյսմիկ դաշտում է գտնվում ատոմակայանը, ինչ վիճակում է ռեակտորի իրանը և ներքին կառուցվածքները, ինչ ախտորոշիչ համակարգերով է կարգավորված: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |