Բրյուսելում քննարկվել է ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործողությունների ծրագիրը` IPAP շրջանակներում

PanARMENIAN.Net - Այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի Քաղաքական Կոմիտեի եւ Ռազմաքաղաքական ղեկավարող կոմիտեի համատեղ նիստում քննարկվել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական Գործակցության Գործողությունների Ծրագիրը (IPAP): Ծրագիրն արդեն պատրաստ է վերջնական հաստատման մինչեւ տարեվերջ: Նիստում Հայաստանը ներկայացրել են պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը եւ ՆԱՏՕ-ում Հայաստանի ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Դավիթ Տոնոյանը: Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործակցության Գործողությունների Ծրագիրը քննարկումն անցել է 26+1 ձեւաչափով, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---