«Բարև Երևան»-ը դիմում է ԿԸՀ` քվեաթերթիկի վրա ՀՀԿ-ի տողը ջնջելու պահանջով![]() 3 մայիսի 2013 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Վաղը՝ մայիսի 4-ին, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը պաշտոնապես դիմելու է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու գործընթաց սկսելու պահանջով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունից: Դաշինքը նաև պահանջում է մայիսի 5-ին ընտրողներին տրվող բոլոր քվեաթերթիկների վրայից ջնջել «6 Հայաստանի Հանրապետական կուսակցություն» տողը: Դիմումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը նախընտրական փուլում կատարել է բազմաթիվ ու տարաբնույթ խախտումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: Բացի այդ, «Բարև Երևան»-ի թիմի կողմից արձանագրվել է, որ ՀՀԿ-ն կատարել է բազմամիլիոնանոց նախընտրական ծախսեր, որոնք տեղ չեն գտել ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերում: Դիմումին կից ԿԸՀ են ներկայացվել ՀՀԿ կողմից կատարված և «Բարև Երևան»-ի կողմից արձանագրված բազմաթիվ խախտումների և չհայտարարագրված ծախսերի մասին ապացույցներ: Դիմումը ստորագրված է «Բարև Երևան» դաշինքի անդամ բոլոր («Շրջադարձ», «Ժոովրդավարական Ուղի», «Ժողովրդավարական Հայրենիք» և «Ժառանգություն») կուսակցությունների կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |