«Արմավիայի» բորտուղեկցորդները` նախագահին. Մեր նախորդ նամակը ծաղրի և հեգնանքի է արժանացել 3 մայիսի 2013 - 22:07 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերության բորտուղեկցորդները բաց նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում նշված է. «Մենք արդեն մեկ անգամ դիմել ենք Ձեզ նամակով` հայցելով Ձեր անդրադարձը և աջակցությունը մեր խնդրի լուծմանը: Խնդիրը կայանում է նրանում, որ 2012թ. հոկտեմբերից մինչ այսօր մենք չենք ստացել մեզ հասանելիք աշխատավարձը: Սակայն Ձեր պատասխան նամակը չեր պարունակում խնդրի լուծման տարբերակ և հասցեագրվեց «Արմավիա» ավիաընկերության նախագահին (սեփականտիրոջը), որն իր հերթին այդ նամակի բովանդակությունը դարձրեց ծաղրի և հեգնանքի առարկա, հարցնելով բոլոր այդ նամակը ստորագրողներին` արդյոք օգնեց ձեզ ձեր նախագահը: Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ վերջին մոտ երկու տարվա ընթացքում ավիաընկերության կողմից մեզանից գանձած սոցվճարները չեն փոխանցվել համապատասխան մարմիններին, ինչը մեզ համար մեծ նշանակություն ունի հետագա թոշակի հաշվարկման համար: Մեկ անգամ ևս խնդրում ենք անդրադառնալ մեր աշխատավարձի հարցին, քանի որ դա մեր քրտինքի, առողջության և կյանքի գնով աշխատած գումարն է, և պարզաբանել չվճարված սոց. վճարների հարցը` հանձնարարականներ տալով համապատասխան մարմիններին(ՀՀ Աշխատանքի պետ. տեսչությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը): Խորհին շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |