Քաղաքացիները զենք-զինամթերրքը հանձնել են ոստիկանությանը

Քաղաքացիները զենք-զինամթերրքը հանձնել են ոստիկանությանը

PanARMENIAN.Net - Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, 1961 թ. ծնված Լաուրա Ա.-ն կամավոր հանձնել է «ՌՊԳ-22» նռնականետ և «ՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի 250 փամփուշտ` ժապավենով մետաղյա պահեստարկղի մեջ տեղադրված, ու հայտնել, որ այն պատկանել է նախկին ամուսնուն, որը ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 13.00-ին, 1957 թ. ծնված Մարտիկ Ս.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» հրացան, 5,45 մմ տրամաչափի` 30 և 7,62 մմ տրամաչափի 39 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության ՊՊԳՎ Աշոցքի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 12.50-ին, 1954 թ. ծնված Ֆրիդա Կ.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «ԱԿՄ» տիպի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, առանց փափուշտների, և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 09.45-ին, իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը պատերազմի մասնակից է եղել և ՁՊՎ դիմաց զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ` առանց գործարանային համարի, տարբեր տրամաչափի 133 փամփուշտ, 2 նռնակ և նռնակի 2 պայթուցիչ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---