Սոցիոլոգ. Հայաստանում ապագա ամուսինները խուսափում են նախնական բուժզննումից![]() 4 մայիսի 2013 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ամուսնալուծությունների քանակի ավելացման պատճառը Հայաստանում այն է, որ մարդիկ չեն գիտակցում ամուսնության ինստիտուտի ողջ լրջությունը: Մայիսի 4-ի ասուլիսում Երևանում նման կարծիք է հայտնել Կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ Արմեն Եզեկյանը: Ըստ նրա, որպես իրավաբանական կատեգորիա, ամուսնությունը կոչված է կատարելու որոշակի դրությներ, որոնք չկատարելու դեպքում ամուսնությունը փլուզվում է: Նա նշել է, որ օրինական ամուսնալուծություն ձևակերպելու համար ըստ ՀՀ օրենսդրության պատճառներ ու հիմնավորումներ պետք չեն: «Հայաստանում ամուսնանում ու բաժանվում են կամավոր սկզբունքով»,-ասել է նա: Եզեկյանը նաև նշել է բաժանությունների պատճառ հանդիսացող խնդիրների երկու խումբ՝ սոցիալ-տնտեսական և դավաճանություն (ֆիզիկական կամ հոգևոր): Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նաև մտահոգություն հայտնեց երկրում ծնելիության նվազման և ընտանիքներին աջակցության պետական ծրագրի բացակայության վերաբերյալ: «Նորապսակների ծնողները պատրաստ են 50 000 դոլար ծախսել հարսանիքի վրա, բայց 50 դոլար չեն տալիս թեստավորման համար՝ պարզելու համար համատեղելությունն ու անձնական խնդիրների առկայությունը»,-ասել է նա: Ինչպես նշել է սոցիոլոգը, ծնելիության աճը թույլ կտա պահապնել հայ ազգն ու կկանխի Հայաստանի ազգաբնակչության կրճատումը: Ահարոն Ադիբեկյանը հավելել է, որ ընտանիքում 4 երեխաների առկայությունը նվազագույնի է հասցնում ամուսնուլուծության հավանականությունը, այն դեպքում երբ 1-2 երեխաների առկայությունը միայն ավելացնում է այդ հավանականությունը: Ըստ նրա, ամուսնալուծության գնացող ընտանիքների առաջին խմբին են դասվում այն ընտանիքները, որոնք 3 տարի ապրել են ու հասկացել են, որ չեն ճանաչում միմյանց: Երկրորդ խմբին են պատկանում այն ընտանիքները, որտեղ կինը 30 տարեկան է, արդեն համեմատաբար ազատվել է փոքր երեխայի դաստիարակության ծանրությունից և ցանկանում է ինքնահաստատվել: Երրորդ խբին են դասվում այն ընտանիքները, որտեղ ամուսինների տարիքը 40-ին մոտ է, իսկ երեխաներն արդեն մեծ են և չորրորդ խբին են պատկանում տարեց մարդկանց փոքր հատվածը, որտեղ տատիկը կամ պապիկն արդեն հիվանդ են, իսկ ամուսիններից մեկը ցանկանում է իր անձնական կյանքն ունենալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |