Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը Հայաստանը ներկայացել է միջպետական համաժողովում![]() 4 մայիսի 2013 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-26-ը ՌԴ Վոլգոգրադ քաղաքում կայացել է «Միասնությամբ նվաճված Մեծ հաղթանակ, Կովկասի ժողովուրդները Ստալինգրադի ճակատամարտում» թեմայով երրորդ միջպետական պատմամշակութային համաժողովը, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության կողմից: Միջոցառմանը մասնակցել են տարբեր պետությունների մոտ 120 ներկայացուցիչ: Համաժողովի նպատակն էր ստեղծել պատմաբանների միջպետական համագործակցություն, նոր սերնդի մեջ սերմանել հարևան պետությունների, նրանց պատմության, պատմական իրադարձությունների հանդեպ հետաքրքրություն, կատարել պատմական ակնարկ` Հայրենական մեծ պատերազմի հետևանքների և արդյունքների մասին: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին կուրսի սան Գուրգեն Մկրտչյանը, ով միջոցառման ժամանակ պատշաճ ներկայացրել է Հայաստանը և կազմակերպիչների կողմից բարձր գնահատականի արժանացել ակտիվ մասնակցության, ապագա հայ սպայի արժանապատիվ կեցվածքի համար: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |