Հայաստանի և Սվազիլենդի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել![]() 4 մայիսի 2013 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը և Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն: Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Սվազիլենդի Թագավորությունը գտնվում է Հվ. Աֆրիկայում և սահմանկցում է արևմուտքում` ՀԱՀ-ին և արևելքում` Մոզամբիկին: Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը` 1,1 մլն.։ Մայրաքաղաքը` Մբաբանե։ Պետական կարգը` 1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության ղեկավարն է թագավորը։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին և երկպալատ (ներքին պալատ և սենատ) խորհրդարանին։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։ Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |