ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում10 դեկտեմբերի 2005 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհուրդը ձեռնամուխ կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի կայուն ժողովրդավարական զարգացման ապահովմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակմանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մոդ դե Բուր-Բուկիկիոն Բրյուսելում տեղի ունեցած «Մշակութային ժառանգության նշանակությունը Եվրոպայի համար»: «Մենք կաշխատենք օգնել այդ երկրներին` նրանց կայուն զարգացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության եւ միջմշակութային փոխըմբռնման զարգացմանն ուղղված նոր քաղաքական ռազմավարություն մշակելու գործում»,-ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը: Նա հույս է հայտնել, որ «Կիեւյան նախաձեռնություն» անվանումը ստացած այդ նախագծին որպես գործընկեր կմիանա նաեւ Եվրամիությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |