Ա.Աշոտյան. Գերմանիայի համալսարաններում այսօր ավելի շատ հայ ուսանողներ են սովորում, քան 5 տարի առաջ 4 մայիսի 2013 - 16:53 AMT PanARMENIAN.Net - «Ինչ լավ է, որ այսօր, իրականում, լռության օր է, և ինչ վատ է, որ ես այն մարդկանց շարքին եմ դասվում, որ այս դահլիճում թարգմանչի կարիք ունեն», - այսօր գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Այսօր 1-ին անգամ է Հայաստանում հռչակվել գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օր: Այս առիթով ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ մեկնարկել է երկօրյա միջոցառումների շարք։ «Որպես գերմանացի ուրախ եմ, որ այստեղ ակտիվություն կա գերմաներենի նկատմամբ։ Այս օրը հնարավորություն կտա փոխանակել փորձ, գիտելիքներ»,- ասել է գերմանական դեսպանատան աշխատակից Քրիստոֆ Ռեյնեգը` ընդգծելով, որ ԵՄ-ում ամենաշատ օգտագործվող լեզուն գերմաներենն է։ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ այսօր ավելի շատ ուսանողների է հնարավորություն ընձեռվում սովորել Գերմանիայի համալսարաններում, քան 5 տարի առաջ։ «Այսօրվա միջոցառումը հերթականն է Հայաստանում՝ գերմանական մշակույթի և լեզվի դասավանդմանն ուղղված, և պետք է նշեմ, որ վերջին տարիներին հնարավորություն եղավ Հայաստանում ընդլայնել ուսուցման ծավալները»,- ասաց նա։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |