Արցախի նախագահը համայնքային խնդիրները քննարկել է դրանց ղեկավարների հետ

Արցախի նախագահը համայնքային խնդիրները քննարկել է դրանց ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է կառավարության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինար-դասընթացներին մասնակցող մի խումբ համայնքների ղեկավարների: Այս մասին PanARMENIAN.Net տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը կարևորել է այդ ծրագրի իրականացումը, նշելով, որ տեսական և գործնական գիտելիքների համադրումը դրականորեն կազդի համայնքի ղեկավարների աշխատանքի վրա: Հանդիպմանը արծարծվել են նաև համայնքներում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---