Արմեն Աշոտյանը` ԵՊՀ-ում վարձավճարների բարձրացման մասին. Ամեն ինչ է թանկանում

Արմեն Աշոտյանը` ԵՊՀ-ում վարձավճարների բարձրացման մասին. Ամեն ինչ է թանկանում

PanARMENIAN.Net - Ամեն ինչ թանկանում է, բայց 3-4 տարի ԵՊՀ-ն ուսման վճար չի բարձրացել: ՀՀ Կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն է նշել` մեկնաբանելով Երևանի պետական համալսարանի որոշումը` ուսման վարձավճարներն ավելացնելու մասին: Այս տարի համալսարան ընդունվող ուսանողների համար դրանք բարձրացվելու են 20-100.000 դրամով և նվազագույն շեմը նախկին 300 000-ի դրամի փոխարեն դառնալու է 400 000 դրամ:

«Բուհն ունի ֆինանսական խնդիրներ, և այսօր պետությունը վճարում է միևնույն մասնագիտության համար ավելի մեծ գումար, քան այդ մասնագիտությունը վճարովի ծառայության դեպքում մատուցվում է»,- ասել է Ա.Աշոտյանը` նշելով, որ պետությունը պետպատվերով սովորող 1 ուսանողի համար վճարում է 456 000 դրամ, և ստացվում է, որ վճարովի ուսանողի դեպքում գանձվում է ավելի քիչ գումար, նշանակում է՝ պետությունն ավելի թանկ է վճարում:

«Մի կողմից լրագրողներդ ամեն անգամ աղմուկ եք բարձրացնում, երբ ինչ-որ կրճատումներ են լինում, մյուս կողմից իջնում է ուսանողության թիվը, ուսման վարձերը մնում են նույնը, և բուհերը խնդիրների առաջ են կանգնում»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նա լրագրողներին առաջարկել է որոշել, թե բուհերից ինչ ենք ակնկալում, որոշել այն կետը, որի վրա ինքը, որպես նախարար, քաղաքականություն իրականացնելից հենվի, որպեսզի գոնե այդ ոլորտից հարվածներ կամ քննադատություններ չստանա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---