«Բարև, Երևանը» արագ արձագանքման խմբեր է ձևավորել. Կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը![]() 5 մայիսի 2013 - 09:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործելու է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարևանությամբ): Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաև կգործեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը: Տեղկատվական կենտրոնի հեռախոսահամարն է՝ 010-27-16-00: Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի Շենգավիթի շտաբից: Ղեկավարը՝ Անահիտ Բախշյան: Ավանի և Նոր Նորքի վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի Նոր Նորքի շտաբից: Ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան: Քանաքեռ-Զեյթունի արագ արձագանքման խմբերը կգործեն ԺՈՒԿ կուսակցության գրասենյակում՝ Արթուր Գասպարյանի ղեկավարմամբ: Այս մասին հաղորդում է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |