Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն զարգացող և բարեկեցիկ Երևանի. Ընտրել եմ համեստ մարդու![]() 5 մայիսի 2013 - 12:28 AMT PanARMENIAN.Net - 9/11 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քվեարկությունից հետո նա լրագրողներին հայտնեց, որ քվեարկել է հանուն զարգացող և բարեկեցիկ, ավելի հարմարավետ Երևանի: «Ընտրել եմ համեստ մարդու, քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացում ունեն Երևանի քաղաքապետի և ընդհանրապես քաղաքապետարանի դերի և տեղի մասին Հայաստանի պետական կառավարման համակարգում և ընդհանրապես քաղաքականության մեջ»,- ասաց ՀՀ նախագահը: Հարցին` ինչպե՞ս է գնահատում Հանրապետական կուսակցության հնարավորությունները, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ այս պահին նման գնահատականներ տալու ժամանակը չէ. «Այդ մասին պարզ կլինի ժամը 20:00-ից հետո»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |