Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15,08 տոկոսը![]() PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 15,08 տոկոսը կամ 123 121 ընտրող: Այս մասին տեղեկացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը: Աջափնյակ վարչական շրջանում ընտրություններին մասնակցել է 16 240 մարդ կամ ընտրողների 19,90 տոկոսը Ավանում` 7 379 մարդ կամ 19, 49 տոկոսը, Արաբկիրում` 11 480 մարդ կամ 12,25 տոկոսը, Դավթաշենում`4 805 մարզ կամ 15,42 տոկոսը, Էրեբունիում` 13 272 մարդ կամ 14,6 տոկոսը, Կենտրոնում` 10 727 մարդ կամ 11,53 տոկոսը, Մալաթիա-Սեբաստիայում` 11 818 մարդ կամ 11,47 տոկոսը, Նոր Նորքում` 15 437 ընտրող կամ 15,74 տոկոսը, Նորք-Մարաշում` 1 797 ընտրող կամ 17, 76 տոկոսը, Նուբարաշենում` 1 262 ընտրող կամ 16,2 տոկոսը, Շենգավիթում` 20 290 ընտրող կամ 18,08 տոկոսը, Քանաքեռ-Զեյթունում` 8 614 ընտրող կամ15,16 տոկոսը: Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |